Բաժիններ՝

Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում (լրացված)

Ինչպես տեղեկացրել ենք, սեպտեմբերի 15-ին, ժամը 08.03-ին տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Թալին ավտոոճանապարհին՝ Արուճ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:

 shamshyan.com-ը տեղեկացնում է, որ  «Ալֆա Ռոմեո»  մակնիշի 33 ՕT 611 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 50 կմ հատվածում՝ Առուճ գյուղից դեպի Ագարակ գյուղ տանող ճանապարհին, նշված ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով 70 մետր՝ հայտնվել ժայառաբեկորների մոտ:

ԱԻ նախարարությունից հայտնում են, որ «Ալֆա Ռոմեո» -ի  ուղևորներ՝ Ինխարբեկ Ամիրխանովը, Մարգար Մարգարյանը (1999 թ.) և Կարինե Ստադոննայան (1993 թ.) շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են Երևանի «Արմենիա» ԲԿ, որտեղ ըստ բժիշկների տուժածների առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ վարորդ՝ ՌԴ-ի քաղաքացի Սամիլ Առսլանովին (1987 թ.) հրշեջ-փրկարարները դուրս են բերել ավտոմեքենայից և տեղափոխել Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ ըստ բժիշկների տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս