
Այրվել է «Ալբերտ-Տուր» ՍՊԸ-ի տանիքը և կից կայանված ավտոբուսը

Սեպտեմբերի 15-ին, ժամը 04.38-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղի 1/6 հասցեում այրվում է ավտոբուս: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աշտարակի խճուղի 1/1 հասցեի մոտակայքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.04-ին, մարվել՝ 05.30-ին:
Այրվել է Ա.Մ.-ին պատկանող «Ալբերտ-Տուր» ՍՊԸ-ի տանիքը (7 քմ) և կից կայանված«Սետրա» մակնիշի 33DF884 պետհամարանիշի ավտոբուսն ամբողջությամբ: