
Խոշոր հրդեհ` Սպիտակ քաղաքի Եղևնիների անտառում

NEWS.am-ը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 14-ին, խոշոր հրդեհ է բռնկվել Սպիտակ քաղաքի վարչական տարածքում գտնվող Ղազանչի կոչվող հանդավայրում:
Դեպքի վայրից հայտնում է Լոռիում NEWS.am-ի թղթակիցը, Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատ ահազանգը ստացել է ժամը 20:15-ին:
Հրշեջ փրկարարները դուրս են հանել մեկ մարտական հաշվարկ, այնուհետեւ օգնության է կանչվել ևս 2 մեքենա: Կրակը չոր խոտածածկ տարածքից տարածվել է եղևնիների անտառում, ինչի հետևանքով բազմաթիվ եղևնիներ են այրվել:
Տարածքում հավաքված մարդկանց ենթադրությամբ` անտառը հրդեհվել է դիտավորյալ:
Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: