
ԵՄ-ն ողջունել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջեւ Սիրիայի հարցով համաձայնությունը

ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը շաբաթ ողջունել է ռուս- ամերիկյան համաձայնությունը` Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման վերաբերյալ:
«ԵՄ-ն Քիմիական զենքի արգելման հարցերով կազմակերպության խոշոր հովանավորներից է, իսկ դաշինքի մի շարք անդամներ տեխնիկական ծրագրեր ունեն` օբյեկտների անվտանգության ապահովման եւ թունավոր նյութերի ոչնչացման հարցում անհրաժեշտ օգնության համար»,-հայտարարել է նա:
Նա նաեւ հույս է հայտնել, որ այս առաջընթացը Սիրիայում ճգնաժամի քաղաքական կարգավորման ճանապարհին կարեւոր քայլ կլինի: