Բաժիններ՝

Սմարթֆոն ունեցողների 74%-ը օնլայն հայտնում է իր գտնվելու վայրի մասին

Pew Internet & American Life Project-ի նոր ուսումնասիրության համաձայն` ԱՄՆ-ում սմարթֆոն ունեցողների 74%-ն օնլայն հայտնում է իր գտնվելու վայրի մասին: Մասնագետները հայտնաբերել են, որ 18 տարեկանից բարձր ամերիկացիների 74%-ը բջջային սարքերն օգտագործում են նավիգացիոն ծառայության և ներկա պահին իրենց գտնվելու վայրով պայմանավորված իրենց անհրաժեշտ տեղեկությունները հեշտությամբ ստանալու համար (օրինակ` մոտակա ռեստորան, կինոթատրոնը և այլն):

Բացի այդ` փորձագետների կարծիքով, գնալով ավելի ու ավելի շատ օգտատերեր են սկսում իրենց սոցցանցերի հաշիվներում նշում կատարել իրենց գտնվելու վայրի մասին:

Ըստ ուսումնասիրության` սոցցանցերում 18 տարեկանից բարձր օգտատերերի 30%-ը հայտարարել են, որ իրենց ընկերներից առնվազն մեկը հայտնում է իրենց գտնվելու վայրի մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս