
Տիգրան Աթանեսյանը շնորհավորել է Արա Զոհրաբյանին

ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Տիգրան Աթանեսյանը հեռախոսազանգով շնորհավորել է իր մրցակից Արա Զոհրաբյանին՝ հաղթանակի կապակցությամբ: Այս մասին «Փաստինֆո»–ի թղթակցին հայտնել է Տիգրան Աթանեսյանը: Նա նշել է, որ ընտրությունների արդյունքների վերաբերյալ իր տեսակետը կհայտնի երեքշաբթի կամ չորեքշաբթի օրը՝ ասուլիսում:
Ընտրությունների արդյունքներով, Արա Զոհրաբյանը առավելագույն «կողմ» ձայներ է հավաքել՝ քվեարկությանը մասնակցած 913 փաստաբաններից 713-ը քվեարկել է նրա օգտին: