
Ռուսատանում քաղաքացիության ընդունումը կդյուրացվի այն անձանց համար, որոնց մերձավոր հարազատները նախկինում բնակվել են Ռուսաստանի եւ ԽՍՀՄ-ի տարածքում

interfax.ru –ի փոխանցմամբ` Մոսկվայի Պուշկինսկայա հրապարակում շաբաթ 25 ազգայնական ակտիվիստի են ձերբակալել, ովքեր փորձել են չարտոնված ակցիա անցկացնել`ընդդեմ քաղաքացիության մասին օրենքում փոփոխությունների:
Ռուսաստանում ներկայումս քաղաքացիության մասին օրենքում փոփոխությունների մի քանի նախագիծ է քննարկվում: Մասնավորապես կառավարությունը նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարականով մշակել եւ խորհրդարան է ներկայացրել օրենքի նախագիծ, որով նկատելիորեն դյուրացվում եւ արագացվում է Ռուսաստանում քաղաքացիության ընդունումն այն անձանց համար, որոնց մերձավոր հարազատները նախկինում բնակվել են Ռուսաստանի եւ ԽՍՀՄ-ի տարածքում: Դրա համար բավական է, որպեսզի նրանք լավ խոսեն ռուսերեն, մեկնեն Ռուսաստան մշտական բնակության եւ հրաժարվեն օտարերկրյա քաղաքացիությունից: