Սիրիան փրկվեց ռազմական հարվածից. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համաձայնության են եկել
interfax.ru –ի փոխանցմամբ` Ժնեւում ավարտվել են ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի եւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի բանակցությունները` սիրիական քիմիական զենքի վերաբերյալ:
Լավրովը հանդիպումը «գերազանց» է գնահատել` նշելով, որ Քերին իր լավ բարեկամն է: Քերին իր հերթին շնորհակալություն է հայտնել ռուսաստանյան իշխանություններին` խնդրի լուծամանն ուղղված ջանքերի համար, սակայն նկատել է, որ բանակցությունների հաջողությունը հնարավոր է եղել մի կողմից` խնդրի դիվանագիտական լուծում փնտրելու Վաշինգտոնի ցանկությամբ, մյուս կողմից` Սիրիային հարվածելու սպառնալիքով:
Երկու պատվիրակությունների ներկայացուցիչները համամիտ են եղել, որ խնդիրն անհարժեշտ է կարգավորել միայն քաղաքական ճանապարհով, որն իր հերթին թույլ կտա խուսափել Սիրիայի հարցով ռազմական հարվածից:
Կողմերը պայմանավորվել են մեկ շաբաթվա ընթացքում Սիրիայում գնահատել քիմիական զենքի զինանոցը եւ առավելագույնս արագ հասնել դրա ոչնչացմանը: ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը ձգտելու են, որպեսզի Սիրիայում քիմիական զենքի զինանոցը ոչնչացվի արդեն 2014թ. կեսերին: