Բաժիններ՝

Սուտ մատնություն՝ զորամասի նվագախմբի դիրիժոր, լեյտենանտի կողմից կաշառք պահանջելու վերաբերյալ

Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարան է մուտքագրվել սուտ մատնության հերթական գործը, ըստ որի՝ Լյուդմիլա Մկրտչյանն ասել է, որ N զորամասի նվագախմբի դիրիժոր, ավագ լեյտենանտ Նիկողոս  Սուքիասյանը խոշոր չափի կաշառք է վերցրել տարբեր զինվորների ծնողներից՝ իրենց երեխաներին նվագախումբ տեղափոխելու համար: Այս մասին գրում է «Փաստինֆոն»:

Ըստ մեղադրանքի՝ 36-ամյա Լյուդմիլա Մկրտչյանը 21.02.2013թ ՀՀ ՊՆ N զորամասի տարածքից գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով 2013 թ ապրիլի 02-ին` ժամը 14:12-ի սահմաններում, ՀՀ ՊՆ Արարատի ՌՈ բաժանմունքում, գիտակցելով, որ իր տրամադրված տեղեկությունը կեղծ է, վրեժի շարժառիթով, հանցագործության մասին սուտ մատնություն է կատարել` նույն զորամասի նվագախմբի դիրիժոր, ավագ լեյտենանտ Նիկողոս Սուքիասյանին մեղադրելով խոշոր չափի կաշառք ստանալու համար:

Լ.Մկրտչյանը նշել է, թե 2012 թ գարնանը Ն.Սուքիասյանը զորամասի զինծառայող Նորիկ Ջավադյանի հորից` Գարիկ Գրեյանից վերցրած 800 ԱՄՆ դոլլարի դիմաց Ն.Ջավադյանին տեղափոխել է զորամասի նվագախումբ:

Բացի այդ, նշել է, թե զորամասի զինծառայող Արեգ Մինասյանի կամ Սարգիս Հովակիմյանի մորից` Ռուզաննա Շահպարոնյանից,  Ն.Սուքիասյանը վերցրել է 700 ԱՄՆ դոլար և որդուն տեղափոխել նույն ստորաբաժանում, ինչպես նաև ոմն Գևորգի տված 200 ԱՄՆ դոլարի դիմաց Ն.Սուքիասյանը զինծառայողին տեղափոխել է նվագախումբ:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս