Բաժիններ՝

Անդրանիկ Միրզոյան. Ընդհանրապես ես տխուր մարդ եմ, Չապլինը չեմ, բայց տխուր եմ

NEWS.am-ի հարցին, թե դժգո՞հ եք ՀՔԾ ներկայիս պետ Վահրամ Շահինյանի աշխատանքից, Հատուկ քննչական ծառայության նախկին պետ Անդրանիկ Միրզոյանը չի պատասխանել: Դիտարկմանը, թե նա Ձեզնից լա՞վ է աշխատում, որ նրան գերադասեցին Ձեզնից, Անդրանիկ Միրզոյանը պատասխանել է. «Երևի, հարցրեք մյուսներին»: Պաշտոնանկությունից հետո ՀՔԾ նախկին պետը ոչ իրեն փոխարինողի հետ է հանդիպել և զրուցել, ոչ էլ գլխավոր դատախազի, «իրենք չեն զանգում, ես էլ չեմ զբաղվում, զբաղված են»:

Պաշտոնանկությունից հետո Անդրանիկ Միրզոյանը պարապ չի մնում, այգի է մշակում, գիրք է գրում, օգտագործում է իր իրավական գիտելիքները, ովքեր դիմում են օգնության համար, խորհուրդներ է տալիս: Անդրանիկ Միրզոյանը շեշտել է, որ ինքը ցանկանում է այնպիսի աշխատանք, ինչին տիրապետում է կատարելապես, եւ որ այդ աշխատանքով ինքը մարդկանց ինչ-որ բան տա, ոչ թե վերցնի: «Քննչական աշխատանքն է իմ հոբբին, իմ աշխատանքը ես այդտեղ եմ տեսնում, եթե 35 տարին քննիչ եմ աշխատել, գնամ զամմինիստր աշխատե՞մ, թե՞ վարչության պետ: Հիմա էլ է աշխատում, ես պարապ չեմ մնում, պարտադիր չէ պետական պաշտոնում լինեմ, իմ իրավական, ֆիզիկական ուժերը օգտագործում եմ ամեն օր, հիմա ավելի շատ զբաղված եմ, քան պետական պաշտոնյա եղած ժամանակ: Ես տխուր չեմ, ընդհանրապես ես տխուր մարդ եմ, Չապլինը չեմ, բայց տխուր եմ: Երեւի նրանից է, որ կյանքում ինձ ամեն ինչ դժվար է տրվել, բայց հիմա նորմալ է, տխուր չեմ»,- ասել է ՀՔԾ նախկին պետը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս