Բաժիններ՝

Microsoft-ը սկսել է փոխանակել հին iPad-ները նոր Surface պլանշետներով

Microsoft ընկերությունը սկսվել է օգտագործված iPad պլանշետների ընդունումը: iPad-ները փոխանակում են 200 դոլար արժողությամբ վկայականների հետ, որը կարելի է օգտագործել Surface պլանշետ ձեռք բերելու համար: Այս մասին գրում է Cnews-ը:

Ակցիայի շրջանակներում վկայականներն ընդունվում են iPad երկրորդ, երրորդ և չորրորդ սերնդի պլանշետների համար, մի պայմանով, որ դրանց արտաքին տեսքը պետք է պահպանված լինի: Այս մասին հայտնում է Microsoft ընկերության ինտերնետային կայքը:

Ակցիային մասնակցում են ԱՄՆ-ի և Կանադայի խանութները: Աայդ ակցիային, սակայն, հնարավոր չէ մասնակցել առցանց խանութի միջոցով:

Ակցիան շարունակվելու է մինչև հոկտեմբերի 27-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս