Բաժիններ՝

Եթե ոստիկանները չլինեին, «Փակ շուկայում» երկու կողմերը կբախվեին. Վալերի Օսիպյան

Այսօր «Փակ շուկայի» և դրա դիմացի մայթին կազմակերպվել էին մեկը մյուսի դեմ ակցիաներ: Շուկայի առջև կազմակերպված ակցիայի մասնակիցները պահանջում էին, որ դիմացի մայթի՝ «Փրկենք հուշարձանը օլիգարխից» նախաձեռնության անդամները հեռանան: Նրանք դա անում էին սուլիչներով, դրոշներ ճոճելով և «հե-ռա-ցեք» վանկարկելով, մինչդեռ դիմացի մայթում համբերատար լսում էին և ոչ մի պատասխան չէին տալիս:

Երկու ակցիաների մասին «Առաջին լրատվական»-ը զրուցել է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ, ում մեկնաբանությամբ՝ մարդիկ հավաքվել են «Փակ շուկայի» դիմաց՝ ի պատասխան «Փրկենք հուշարձանը օլիգարխից» նախաձեռնության ակցիայի:

Այն դիտարկմանը, որ ակցիայի ներկայացուցչները փակել են «Փակ շուկայի» կողքով անցնելու ճանապարհը, ինչպես նաև աղմկում են՝ խանգարելով մարդկանց հանգիստը, նա պատասխանել է, որ ամեն ինչ վերահսկվում է և օրենքի շրջանակներում է. «Ոստիկանությունը բազմիցս հորդորել է մայթին անցորդների համար ճանապարհ բացել: Մենք այնպես ենք արել, որ ապահովենք մարդկանց անվտանգությունը»:

Նա նաև նշել է, որ նման ակցիաներ կազմակերպելիս պետք է նախօրոք հայտնել ոստիկանությանը՝ հենց ակցիայի մասնակիցների անվտանգության համար, որովհետև շատ հնարավոր է՝ երկու կողմերը բախվեին, այդ դեպքում «տարբեր միջադեպերը անխուսափելի կլինեին»:

Տեսանյութը` սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս