Բաժիններ՝

Մահացած ամբաստանյալ Արման Դալլաքյանի աչքը հանված չի եղել

Ինչպես հայտնի է, օրեր առաջ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում մահացել է բանդայի գործով ամբաստանյալ Արման Դալլաքյանը: Դալլաքյանի փաստաբան Վաչագան Քոսյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասում է՝ իր կարծիքով Արման Դալլաքյանի նկատմամբ տեղի է ունեցել խոշտանգում և ոչ բավարար բժշկական օգնություն է ցուցաբերվել նրան, սակայն մինչ հստակ հայտարարություններ անելը պետք է սպասել դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը:

«Խոշտանգում ասելով ես նկատի չունեմ, որ նրան ծեծել են: Խոշտանգում է նաև այն, որ անձին 10 ամիս կարող են պահել թութքով հիվանդ, հետո նոր վիրահատել կամ, օրինակ, այն, որ իրեն վիրահատել և ուղիղ 25 ժամ անց հարցաքննել են»,- ասում է Քոսյանն ու բացատրում, որ 2011 թվականի սեպտեմբերի 26-ին վիրահատությունից հետո «Էրեբունի» բժշկական կենտրոնից Արման Դալլաքյանին դուրս են գրել, տարել ոստիկանության հոսպիտալ, հարցաքննել: Փաստաբանը բժշկական կենտրոնից պարզաբանում է պահանջել, թե ինչի հիման վրա են Արմանին դուրս գրել, որտեղից նրան պատասխանել են, որ դա արել են ոստիկանների պահանջով:

Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս