Ըմբշամարտի դպրոցի տնօրենը պատմում է` Քոբուլեթիում 16-ամյա տղայի մահվան մասին
Վրաստանի Քոբուլեթի քաղաքի ափամերձ տարածքում հայտնաբերված 16-ամյա Հ. Մ-ի մահվան պատճառը պարզ կլինի 20 օրից, երբ հայտնի կդառնան հետազոտությունների արդյունքները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ալավերդի քաղաքի Ըմբշամարտի դպրոցի տնօրեն Ժորա Նալբանդյանը, ով նրան եւ մի շարք այլ աշակերտների տարել էր Վրաստան` Ըմբշամարտի մրցումների:
«Այդ օրը ինքը ծովում լողացել է, ափին մոտ, քանի որ լողալ չգիտեր: Ուժեղ ալիքներ, փոթորիկ չի եղել: Ոչ մեկս չգիտենք` իր հետ ինչ է կատարվել, 20 օրից պարզ կլինի, երբ հետազոտությունների արդյունքները հայտնի լինեն: Իր կողքին մարզիչներ, այլ երեխաներ են եղել: Ջրից դուրս գալուց հետո` հագնվելիս, տեսել են, որ ինքը չկա: Իսկ դուք տեսած եք` մարդը խեղդվի սուսուփուս, խեղդվողը ձեռքը փրփուրին էլ է գցում, իսկ էդ երեխան ձեն էլ չի հանել, նրան մոտ գտնվող մարդիկ են եղել, ոչ մի ձայն չեն լսել: Ինձ թվում է` կամ սիրտն է կանգնել, կամ ինֆարկտ է եղել, քանի որ ոչ մի ձայն չի հանել»,- ասել է ժորա Նալբանդյանը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: