Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 16-ին մեկնելու է Մոսկվա՞
«Ժողովուրդ» օրաթերթը` հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 16-ին մեկնելու է Մոսկվա: «Բայց ոչ թե Մաքսային միությանն անդամակցելուն ուղղված հարցերը քննարկելու, այլ միանգամայն ուրիշ՝ մի փոքր ավելի բարի նպատակով, նա պետք Է մասնակցի Մոսկվայի Օլիմպիական պողոտայում կառուցված հայկական եկեղեցու բացմանը»,- գրում է թերթը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ս. Սարգսյանի հետ Մոսկվա են մեկնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյաևն ու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը»:
Կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: