
ԵՄ պատվիրակությունն իր խորին մտահոգությունն է հայտնում

Այս հայտարարությունը Եվրոպական միության պատվիրակությունն անում է Հայաստանում ԵՄ անդամ պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հետ համաձայնեցնելով
ԵՄ պատվիրակությունն իր խորը մտահոգությունն է հայտնում վերջերս Երևանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների դեմ հարձակումների, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանների ահաբեկման դեպքերի կապակցությամբ:
ԵՄ պատվիրակությունը կոչ է անում հայաստանյան իշխանություններին շուտափույթ և վճռական քայլեր ձեռնարկել այդ գործողություններն իրականացնողներին առանց հապաղման պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
ԵՄ պատվիրակությունը հիշեցնում է, որ ժողովրդավարական սկզբունքների, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը շարունակում են մնալ Եվրոպական միության և Հայաստանի երկկողմ օրակարգի կարևոր տարրերը: