
Կրակոցներ Արարատի մարզում. մահափորձ է կատարվել «Հայբիզնեսբանկի» աշխատակցի վրա

shamshyan.com –ի փոխանցմամբ` սեպտեմբերի 12-ին կրակոցներ են հնչել Արարատի մարզում: Ժամը 21: 00-ի սահմաններում, ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Մասիս-Չարբախ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում կրակոցներ են հնչել:
Նշված վայր են ժամանել ոստիկանության Արարատ մարզային վարչության օպերատիվ խումբը: Հայտնաբերվել է Nissan sunny մակնիշի 018 NՕ 55 համարանիշի ավտոմեքենա: shamshyan.com –ը հայտնում է, որ ավտոմեքենայի վարորդի և ետևի հատվածում կան 10-ից ավելի կրակված հետքեր: Կրակեցների արդյունքում վնասվել է նաև ետևի անվադողը:
Օպերատիվ քննչական խումբը նշված վայրում հայտնաբերել է 7 մմ տրամաչափի պղնձապատ գնդակ: Փաստի առթիվ ոստիկանության հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօրի 34-104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ըստ տեղեկությունների` նշված ավտոմեքենան հաշվառված է «Հայբիզնեսբանկ» ընկերության հաշվեկշռում, ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը և դեպքի հանգամանքերը: