Բաժիններ՝

Ուկրաինայում հայաստանցի զբոսաշրջիկ է ձերբակալվել, ով փորձել է ոսկերչական սրահ թալանել

Newsru.com –ի  փոխանցմամբ` Ուկրաինայի Լուգանսկի մարզի Սվերդլովսկ քաղաքի ոսկերչական սրահներից մեկում ոստիկանությունը հայաստանցի զբոսաշրջիկի է ձերբակաել, ով պատանդ է վերցրել վաճառողուհուն: Այս մասին հայտնել են Ուկրաինայի ՆԳՆ գլխավոր վարչությունից:

Պարզվում է,  1979թ. ծնված ՀՀ քաղաքացու փողերը վերջացել են, եւ նա որոշել է գնալ նման քայլի: Կողոպտիչին ձերբակալելու գործողությունների ժամանակ  տուժել է վաճառողուհին, ով հոսպիտալացվել է:

Հայ զբոսաշրջիկը, որի անունը չի նշվում, Ուկրաինա է մեկնել օգոստոսի 12 –ին` ինտերնետային ծանոթուհու հետ հանդիպելու համար: Սակայն որոշ ժամանակ անց նրա միջոցները սպառվել են, եւ «կնոջ աչքին չսեւանալու համար, նա որոշել է գումար վաստակել «ամենահեշտ» ճանպարհով` ոսկյա  զարդերի խանութը  կողոպտելու միջոցով»,-նշված է հաղորդագրության մեջ:

Չորեքշաբթի  նա մտել է «Կարատ» ոսկերչական սրահ եւ սկսել է անձնակազմին սպառնալ դանակով: Դիմակով կողոպտիչը աշխատակիցներին ստիպել է հավաքել մոտ 2 մլն ռուբլի արժողությամբ զարդեր, եւ տեսնելով, որ ոստիկանությունը մոտենում  է` վաճառողուհուն որոշել է օգտագործել որպես կենդանի վահան: Ոստիկաններին հաջողվել է զինաթափել նրան եւ ազատել կնոջը:  Հայաստանցի զբոսաշրջիկին սպառնում է  7 -12 տարվա ազատազրկում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս