Բաժիններ՝

Հաշվեհարդարի սպառնալիքներ՝ կալանավայրում ու դրանից դուրս

Դատապարտյալին մոլեխաղի մեջ ներքաշելու և  պարտված գումարը չվճարելու դեպքում հաշվեհարդարի սպառնալիքների փաստի առթիվ  սեպտեմբերի 10-ին քրեական գործ է հարուցվել  ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3.1-րդ  կետերով՝ Շորթում: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Նույն օրը նույն հոդվածով կասկածվող Վահան Աղաջանյանն ձերբակալվել է:  Քրեական գործը հարուցվել է  նույն օրը ոստիկանության Մալաթիայի բաժնում՝ դատապարտյալի կնոջ՝ Կլարա  Մարգարյանի կողմից տրված հաղորդման հիման վրա: Ըստ այդմ, ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ում պատիժ կրող իր ամուսնուն՝ Գագիկ  Մուրադյանին, նույն ՔԿՀ-ի դատապարտյալ ոմն Զավենը ներքաշել է մոլեխաղի մեջ, որի ընթացքում Գ.Մուրադյանը պարտվել է 2.000.000 ՀՀ դրամ: Նշված գումարը ստանալու համար ոմն Զավենը պարբերաբար զանգահարել է իրեն և պահանջել նշված գումարը՝ հակառակ դեպքում սպառնալով հաշվեհարդար տեսնել ամուսնու և իր հետ:  Նախաքննությամբ բավարար տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գագիկ Մուրադյանը ՔԿՀ-ում մոլեխաղով պարտվել է խոշոր չափերի հասնող 2.000.000 ՀՀ դրամ գումար և նույն քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներ Զավենի, Կարենի և Խչոյի կողմից սպառնալիքներ են եղել Գագիկ Մուրադյանի և նրա կնոջ՝ Կլարա Մարգարյանի հասցեին՝ գումարը չվերադարձնելու հետ կապված:

Կարդացեք սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս