Բաժիններ՝

«Ի՞նչ ճնշում, ո՞վ կարող է մեզ ճնշել…Ֆյուլեն լավ չի կարողացել լուծել իր առջև դրված խնդիրը և նման բաներ է ասում»

ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ ԵՄ հանձնակատար Ֆյուլեի՝ ԵԽ լիագումար նիստի ընթացքում Ռուսաստանի կողմից Արևելյան գործընկերության երկրների նկատմամբ գործադրված ճնշման վերաբերյալ արած հայտարարության մասին ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն ասել է  հետևյալը.

«Իմ կարծիքով Ֆյուլեն ինքն էլ իր ասածների հետ համամիտ չէ: Նա հայտարարություն է անում, քանի որ բավականին լուրջ խնդիր է դրված եղել իր վրա, և ինքը փաստորեն չի կարողացել այդ խնդիրը լուծել…քանի որ նա չի կարողացել իր առջև դրված խնդիրը լուծել, դրա համար նման բաներ է ասում: Բայց մենք այդ խնդիրը կլուծենք»:

Այն հարցին, թե ինչպես են լուծելու այդ խնդիրը ՀՀ իշխանությունները, Գ. Սահակյանն ասել է, որ պատրաստվում են նոյեմբերին նախաստորագրել ԵՄ Ասոցացման համաձայնագիրը:

«Ինքը իրա առջև դրված խնդիրը փաստորեն չկարողացավ լուծել: Հիմա փորձում է արմատական կարծիք ձեւավորել: Ֆյուլեի պարտականությունը հենց դա է և փորձում է դրանով որոշակի կարծիք ամրապնդել, իբրև  թե ճնշումների ազդեցության տակ է եղել: Բայց ասեմ նաև իրա համար, որ լավ էլ բարեխիղճ աշխատել է: Բարեխղճորեն էլ կատարել է իր պարտականությունները՝ իմանալով հանդերձ, որ մենք բավականին լավ հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ, տարբեր պատճառներ կան դրա համար, 2011 թ-ին Ռուսաստանի հետ ունենք կնքված պայմանագիր ազատ շուկայական գործունեության իմաստով:

Մանրամասները այստեղ՝

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս