Քեմբրիջի շրջանավարտին դատարան են բերել հյուծված վիճակում և ընկերների օգնությամբ
iravaban.net –ի փոխանցմամբ` Քեմբրիջի շրջանավարտ, ամբաստանյալ Արամ Մուղալյանին այսօր դատարան են բերել հյուծված վիճակում և ընկերների օգնությամբ: Վերջինս հազիվ կարողացել է հասնել աթոռին: Արամ Մուղալյանն արդեն 9 օր հացադուլ է հայտարարել, ինչպես նրա պաշտպան Վահե Գաբրիելյանն էր նշել, «Արամ Մուղալյանն իր անժամկետ հացադուլով ուզում է հասնել արդարության, որպեսզի վերջ դրվեն Արմավիրի մարզի դատախազության կամայականություններին, դատավարության ընթացքում փոխվի իր նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանքը և իր վրայից հանվեն կեղծ մեղադրանքները»:
Ըստ պաշտպանական կողմի` նախաքննության ժամանակ բազմաթիվ խախտումներ են եղել: Ուստի, պաշտպաններով միջնորդել էին ժամկետի խախտումից հետո բերված ապացույցները ճանաչել անօրինական և անթույլատրելի:
Դատախազներն անհիմն են համարել պաշտպանական կողմի միջնորդությունը և դատարանին խնդրել են մերժել միջնորդությունը:
Գործով դատավոր Վահե Խալաթյանը պաշտպանական կողմի միջնորդության քննարկումը հետաձգել է մինչև դատաքննության ընթացքում էական հանգամանքների պարզումը:
Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: