
Սիրիական ընդդիմությունն առաջարկել է քիմիական զենքը փոխանցել Ռուսաստանի վերահսկողությանը

Սիրիայի ընդդիմադիր ազգային համակարգող խորհուրդն առաջարկել է քիմիական զենքը հանձնել Մոսկվայի վերահսկողության ներքո` մինչեւ անցումային կառավարության կազմավորումը, հաղորդում է РИА Новости-ն:
Ռուսաստանն առաջարկել էր Սիրիայի տրամադրության տակ գտնվող քիմիական զենքը փոխանցել միջազգային վերահսկողության ներքո, ինչին աջակցություն էին հայտնել Սիրիայի իշխանությունները: ՄԱԿ-ն ու Սպիակ տունը հայտարարել էին առաջարկությունը քննարկելու մտադրության մասին:
ԱՄՆ նախագահը համաձայնել էր Ռուսաստանի առաջարկի հետ եւ խնդրել էր կոնգրեսին հետաձգել Սիրիայում ուժի կիրառում նախատեսող բանաձեւի քվեարկությունը: