«Երբ սա կար, Լյուդմիլան հայտնի չէ` որտեղ էր»

«Առավոտը» գրում է. «Երեկ ՍԴՀԿ-ի 20-րդ համագումարի ժամանակ ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանն ասել է. «Հայաստանյան կառույցը լուրջ ցնցումներ ապրեցավ։ Կուսակցությունը շարունակեց իր իր հաստատ խոսքն ըսել հայաստանյան քաղաքական կյանքեն ներս։ Խստորեն քննադատեցինք ու ընդդիմացանք հայ-թուրքական արձանագրություններին, և մենք ճիշտ էինք։ Մեր կուսակցության իրավիճակը դեռ հեռու է բավարար լինելուց, մենք ունենք բազմաթիվ խնդիրներ»։ Լրագրողների հետ զրույցում ՍԴՀԿ կնտրոնական վարչության անդամ Հակոբ Տիգրանյանը` հարցին, թե ո՞րն է իրական ՍԴՀԿ-ն, և արդյո՞ք քննարկվելու են Լյուդմիլա Սարգսյանի հետ կապված խնդիրները, պատասխանեց, որ ՍԴՀԿ-ն մեկն է` Գևորգ Պրկուպերկյանինը. «Դա դատական պրոցեսի մեջ է դեռ»»։

Թերթը նաև Հրանտ Մարգարյանից հետաքրքվեց` ա՞յս ՍԴՀԿ-ն եք համարում իրական, որովհետև Լյուդմիլա Սարգսյանն ասում է, որ ինքն է ՍԴՀԿ ատենապետը։ Նա պատասխանեց, որ այս ՍԴՀԿ-ն է իրականը, իսկ երբ այս կար, Լյուդմիլան հայտնի չէ` որտեղ էր։ Հրանտ Մարգարյանը նաև վստահեցրեց, որ ՀՅԴ-ն չի փոխում իր քաղաքական կուրսը և ընդդիմադիրից չի դառնում իշխանամետ»։

Մանրամասն կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս