
Ով է «պրավալ» տվել ՀՀ արտաքին քաղաքական կուրսը

«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի փակ հանդիպումն ԱԺ պատգամավորների հետ երեկ անցել է բավական թեժ մթնոլորտում։ Թերթին հաջողվել է պարզել, որ «գաղտնի» քննակման ընթացքում ԱԳ նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հայտարարել է, թե Եվրամիության ու Ռուսաստանի դաշնության միջև ՀՀ արտաքին քաղաքական դեգերումներից հետո ՀՀ ԱԳՆ 15 բարձրաստիճան պաշտոնյա, այդ թվում` Նալբանդյանը, պետք է անհապաղ հրաժարական տան։ «4 տարի միայն պրավալ եք տվել»,- ասել է նա։ «Ես էլ կարող եմ թվարկել Ձեր նախարար եղած ժամանակ պրավալները»,- դժգոհել է Նալբանդյանը։ «Դուք իմ պաշտոնավարման ժամանակ իմ դեսպանն եք եղել Ֆրանսիայում ու ոչ մի անգամ չեք դժգոհել»,- հիշեցրել է Ալ. Արզումանյանը»։
Ավելի մանրամասն կարող եք կարդալ «Ժողովրդի» այսօրվա համարում։