
Վրեժխնդրությունը չպետք է լինի մասնավոր ձեւով, դա պետք է լինի պետական մակարդակով. Էմիլ Բուդաղյան

Բուդաղյանները չեն մտածում անձնական վրեժխնդրության մասին, վրեժխնդրությունը պետք է լինի պետական մակարդակով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արտակ եւ Ավետիք Բուդաղյանների հայրը` Էմիլ Բուդաղյանը:
Նա նշեց, որ վրեժխնդրությունը չպետք է լինի մասնավոր ձեւով, դա պետք է լինի պետական մակարդակով: Էմիլ Բուդաղյանը շեշտեց, որ ինքը իր միջոցներով հարցեր չի լուծի, կբողոքարկեն որոշումները, եթե այստեղ հաջողության չհասնեն, կդիմեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Բուդաղյանների հոր հույսը Հայաստանի արդարադատությունն է: Նա նաեւ հիշեց Լերմոնտովի խոսքերը, որ «կա աստվածային դատ» եւ նշեց, որ իր հույսը նաեւ դա է:
Ինչ վերաբերում է Խաչատրյանների հետ հանդիպմանը, նրանց ընդառաջ գնալուն, ներելուն, ապա Էմիլ Բուդաղյանը դա անհնար է համարում:
Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: