Բաժիններ՝

ՀՀ քաղաքացիները ԵՄ ներկայացուցչի հետ հանդիպմանը բողոքեցին Սերժ Սարգսյանից

aravot.am –ի փոխանցմամբ` Մաքսային միությանն անդամակցելու ՀՀ նախագահի որոշումից դժգոհ քաղաքացիները սեպտեմբերի 10-ին Հայաստանում ԵՄ գրասենյակի առջեւ հանդիպեցին ԵՄ քաղաքական հարցերով պատասխանատու Անդրեյ Կիրենկոյին:

Քաղաքացիները պարոն Կիրենկոյին իրենց դժգոհությունը գրավոր նամակով փոխանցեցին եւ խնդրեցին ուղարկել Բրյուսել՝ տեղեկացնելու, որ Մաքսային միությանն անդամակցելու որոշումը ՀՀ նախագահն ընդունել է միայնակ, եւ այդ որոշումը Հայաստանի ժողովրդի որոշումը չէ: Նրանք ԵՄ ներկայացուցչից նաեւ հետաքրքրվեցին, թե արդյոք ԵՄ-ը կատարում է գործողություններ՝  Հայաստանին  Ռուսաստանի ճնշումներից պաշտպանելու համար:

Պարոն Կիրենկոն ասաց, որ լիազորված չէ ակտիվիստների  հարցերին պատասխանել, խոստացավ նրանց նամակը փոխանցել Բրյուսել եւ ասաց, որ հարգում է ՀՀ քաղաքացու կարծիքն արտահայտելու իրավունքը եւ հարգում է  ՀՀ կառավարության որոշումը: «Մենք մտադիր չենք որեւիցե նահանջ թույլ տալ մեր սուվերենությանը հարցում,  առավել եւս մեզ դուր չի գալիս, որ մտնելու ենք մի միության մեջ, որտեղ մյուս երեք երկրները կոռումպացված, ժողովրդավարությունից հեռու, մարդու իրավունքներ չհարգող երկրներ են: Ավելի ցանկալի կլիներ, որ Հայաստանը լիներ քաղաքակիրթ երկրների միությունների հետ»,- կարծիք հայտնեց ակտիվիստ Դանիել Իոաննիսյանը:

Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս