
Վահագն Չախալյանի եղբայրն ազատ է արձակվել

«Грузия Online» տեղեկացնում է, որ հայազգի ակտիվիստ Վահագն Չախալյանի եղբայրը` Արմեն Չախալյանն ազատ է արձակվել դատավարական համաձայնագրի հիման վրա: Դատարանը նրան դատապարտել է չորս տարվա պայմանական ազատազրկման եւ 2000 լարի տուգանքի:
Արմեն Չախալյանը ձերբակալվել էր հունիսին` Նինոծմինդայում ծեծկռտուքի ժամանակ, որին մասնակցել էր 150-160 մարդ: