
Բակում խաղացող մանկահասակ երեխաների ականջներից հանել է ոսկյա ականջօղերը

2 մանկահասակ երեխաների ականջներից ոսկյա ականջօղերը հանելու և գողանալու մեղադրանքով Անժելա Միդոյանը հայտնվել է ամբաստանյալի աթոռին: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Գործը վարույթ է ընդունվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Ըստ մեղադրանքի՝ 23-ամյա Ա. Միդոյանը 2013թ. հունիսի 30-ին, ժ.12-00-ի սահմաններում գույքի բացահայտ հափշտակություն կատարելու նպատակով բակում խաղացող մանկահասակ Կ. Գրիգորյանի և Մ.Սարգսյանի ականջներից հանել, բացահայտ հափշտակել է վերջիններիս ընդհանուր առմամբ զգալի չափի 68.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա ականջօղերը և դիմել է փախուստի:
Անժելա Միդոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 176 –րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամաբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: