
Թիվ 38 ընտրատարածքում նախընտրական հիմնադրամից գումարներ ծախսել է միայն «Ժառանգության» թեկնածուն

Սյունիքի թ.38 ընտրատարածքում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով սեպտեմբերի 29-ի լրացուցիչ ընտրություններում գրանցված երեք թեկնածուներից սեպտեմբերի 5-ի դրությամբ նախընտրական հիմնադրամ չէր բացել միայն ինքնաառաջադրած անկուսակցական, «Կապանի ՀՀԳ» ՍՊԸ տնօրեն Վահրամ Հովհաննիսյանը: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
ՀՀԿ-ի կողմից առաջադրված ՀՀԿ անդամ, Սյունիքի մարզպետի խորհրդական Արմեն Կարապետյանի նախընտրական հիմնադրամի մուտքերը սեպտեմբերի 5-ի դրությամբ եղել են 300 հազար դրամ, որից գումար չի ծախսվել: «Ժառանգություն» կուսակցության կողմից առաջադրված նույն կուսակցության Կապանի տարածքային ստորաբաժանման համակարգող Սամվել Հայրապետյանի նախընտրական հիմնադրամի մուտքերն եղել են 100 հազար 800 դրամ, որն ամբողջությամբ ծախսվել է: