
Փոխվել է Լիճք համայնքի խմելու ջրի խողովակաշարը

meghrinews-ի փոխանցմամբ՝ ջրատար խողովակները, որոնցով խմելու ջուր էր հասցվում Լիճք համայնք և կից զորամաս, առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիր էր դարձել վերջին տարիների ընթացքում: Լիճքի համայնքապետը բազմիցս էր դիմել համապատասխան կառույցներին՝ նոր ջրագիծ անցկացնելու խնդրով:
Խնդրին արձագանքել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը և բարերար Արշավիր Սարգսյանը: Վերջիններիս ֆինանսական աջակցությամբ խողովակաշարի 2.5 կմ երկարությամբ հատվածը հիմնովին փոխվել է:
Մանրամասները` տեսանյութում.