Խորհրդակցություն ՀՀ ՊՆ վարչական համալիրում (լուսանկարներ)
Ս. թ. սեպտեմբերի 9-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է «Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումների նախապատրաստման միջգերատեսչական աշխատանքային խմբի խորհրդակցություն, որը վարել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդան Մակարյանը:
Նիստին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներ:
Համաձայն ՀՀ Նախագահի 2011թ. հունիսի 20-ի ՆՀ-103-ՆՀԳ հրամանագրով հաստատված ՀՀ զինված ուժերի զարգացման պլանի և ՀՀ կառավարության 20.06.2013թ. թիվ 653-ԱԳ որոշման՝ ս.թ հոկտեմբերին ՀՀ պետական և ռազմական կառավարման մարմինների հետ համատեղ անց են կացվելու «Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումներ` «Պետության բարձրագույն պաշտոնատար անձանց աշխատանքը ռազմաքաղաքական որոշումների կայացման ժամանակ» թեմայով:
Մարզումների նպատակն է.
1. Պետական կառավարման մարմիններին, առաջարկությունների նախապատրաստման հարցերով, փորձ հաղորդել ռազմաքաղաքական իրավիճակի գնահատման, իրավիճակի գնահատումից եզրակացությունների մշակման և ՀՀ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարի որոշման ընդունման համար:
2.Բարձրացնել պետական և ռազմական կառավարման մարմինների աշխատանքի ներդաշնակվածության մակարդակը ռազմաքաղաքական իրավիճակի սրման պայմաններում:
3.Կառավարման համակարգում ներդնել նոր արդյունավետ միջոցներ: