Բաժիններ՝

«Նախախորհրդարանի» անդամին «հետապնդողը» ԱԱԽ ներքին անվտանգության վարչության պե՞տն է

«Նախախորհրդարանի» քարտուղարությունը հաղորդագրություն է տարածել, որ այսօր առավոտյան նախաձեռնության անդամ Իրինա Ղափլանյանի` «Բլուր» կոչվող թաղամասում գտնվող տան մոտ անհայտ անձինք «հերթապահել են» «Տոյոտա Կարոլա» մակնիշի սև գույնի 006 ՈՈ 01 պետհամարանիշի ավտոմեքենայով: Ժամը 08:35-ին, երբ Ի. Ղափլանյանի ամուսինը երեխայի հետ իր ավտոմեքենայով դուրս է եկել բակից, «Տոյոտան» սկսել է հետապնդել նրանց:  «Առաջին լրատվական»-ը պարզել է, որ մեքենան պատկանում է Ազգային անվտանգության խորհրդի ներքին անվտանգության վարչության պետ Ալեքսանդր Սահակյանին:

Ա. Սահակյանը նշել է, որ արդեն 15 տարի է՝ ինքն ապրում է «Բլուր» կոչվող թաղամասում՝ Կալենցի 19 տանը, մեքենան կանգնեցնում է իր տան մոտ և ամեն առավոտ գալիս է Բաղրամյան պողոտա՝ աշխատանքի, անգամ՝ շաբաթ-կիրակի օրերին։ «Ի՞նչ է, ես տանս տե՞ղը փոխեմ, աշխատանքի վա՞յրը, թե՞ մեքենան, ի՞նչ անեմ»,- ասել է նա:

Հարցին՝ մինչև այս պահը ճանաչե՞լ է արդյոք նշված ընտանիքին, նա պատասխանել է. «Ես ընդհանրապես այդ մարդուն չեմ էլ ճանաչում, զարմանում եմ՝ եթե հարևան են, ես 15 տարուց ավելի է՝ այստեղ եմ բնակվում, և իրենք ինձ և իմ մեքենան չե՞ն ճանաչում: Ես անգամ չգիտեմ՝ նրանք որտեղ են բնակվում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս