Բաժիններ՝

Թե ինչպես է «зубник» Սուրիկ Խաչատրյանը, ըստ Սամվել Հարությունյանի, բռնաբարել ադրբեջանցի աղջկա և ընկել Բաքվի բերդ

Գորիսի՝ 1992-94թթ. քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանն Aravot.am-ի հետ զրույցում այսօր բացահայտել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի «քրեական անցյալի» եւս մեկ դրվագ. «Գորիսում 1970-ականներին լայն տարածում էր ստացել ատամնատեխնիկի եկամտաբեր մասնագիտությունը: Լիսկան եւս դառնում է «зубник» եւ Ուկրաինայի Զապորոժիեի մարզում զբաղվում այդ գործով: 1970-ականների վերջերին ամուսնանում է եւ ունենում է 2 դուստր: 1980-ականների սկզբներին արդեն «զուբնիկություն» էր անում Գորիսի սահմանամերձ ադրբեջանական շրջաններում, ուր սիրահարվում է ադրբեջանցի մի աղջկա: Նրան առեւանգում, բռնաբարում եւ կնության վերցնելու նպատակով տեղափոխում է Գորիս: Ադրբեջանցի ոստիկանները Գորիսում ձերբակալում են Լիսկային, ապա Լաչինի դատարանի վճռով վերջինս դատապարտվում եւ ազատազրկվում է արդեն 4-րդ անգամ»: Սամվել Հարությունյանի պատմելով՝ Սուրիկ Խաչատրյանը պատիժը մի քանի տարի կրել է սկզբում Շուշիի, ապա Բաքվի բանտերում.

«Մականվանը հարիր վարքի համար ոչ միայն ողջ է մնում (պատկերացրեք, թե ինչ կանեին Հայաստանում հայ աղջիկ բռնաբարած եւ ազատազրկված մարդուն), այլեւ ժամկետից շուտ ազատվում է, ապա «զուբնիկի» զբաղմունքը շարունակում Զապորոժիեում: Այդ ամենից հետո Լիսկան 1990-ի գարնանը եկավ Գորիս եւ սկսեց ակտիվորեն զբաղվել հայոց ինքնապաշտպանությամբ, ինչը չէր կարող վրիպել իշխող վերնախավի ուշադրությունից: Նրան անմիջապես վերապահվեց առանձնահատուկ դերակատարություն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս