Բաժիններ՝

Արտակարգ դեպք դատարանում. Բանդայի գործով ամբաստանյալները սկսել են վնասել իրենց

news.am-ի փոխանցմամբ՝ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, բանդայի գործով դատավարության ժամանակ, այսօր՝ սեպտեմբերի 9-ին արտառոց դեպք է տեղի ունեցել:

Երբ դատավոր Մխիթար Պապոյանը ամբաստանյալներից Դավիթ Գալստյանին խնդրել է նստել, նա քմծիծաղով արձագանքել է. «Նստե՞լ: Արդեն քանի տարի է ծծում եք մեր արյունները, անեք իմ արյունն էլ»: Այդ ասելուց հետո նա իր ձեռքի ածելիով բացել է փորն ու սկսել է ինքնավնասել իրեն: Նրան են միացել ամբաստանյալներից Արթուր Մանուկյանն ու Սամվելը:

Բացի այդ, ամբաստանյալներից Քյարամ Մամոյանին հրաժարվել են սայլակ տրամադրել և նրան գրկած են բերել դատարան:

Այժմ շտապօգնությունը փորձում է ամբաստանյալներին առաջին բուժօգնություն ցուցաբերել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս