Բաժիններ՝

Վարորդը, փորձելով իշամեղուներին հեռացնել ավտոմեքենայից, կողաշրջվել է

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր սեպտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևան-Աշտարակ ավտոճանապարհին:

ЗИЛ 130 մակնիշի 415 ԼՍ 64 համարանիշի ավտոմեքենայի վարորդը ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կիսակողաշրջված վիճակում հենվել բետոնե էլեկտրասյան վրա:

Ճանապարհային անվտանգությունը ապահովելու նպատակով վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի աշխատակիցները: Վարորդը զրույցում պատմել է, որ վարելու ընթացքում մեքենայի մեջ իշամեղուներ են եղել և ինքը փորձել է նրանց հեռացնել ավտոմեքենայից, ինչից հետո տեղի է ունեցել վթարը:

Մանրամասները կարդացեք այստեղ՝

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս