Մեքենաների բախման հետևանքով երկու ուղևորները մահացել են
Սեպտեմբերի 8-ին, ժամը 20.10-ին, «ԿամԱԶ-5511» մակնիշի ավտոմեքենան Վարդենիս-Մարտունի ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է «ԳԱԶ-33023» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ՝ «ԳԱԶ-31105» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «ԳԱԶ-33023»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ ուղևորները` 1981 թ. ծնված Հարություն Շաբոյանը և Լյովա Նավոյանը, տեղում մահացել են:
Կատարվում է քննություն:



