Բաժիններ՝

Բացահայտում՝ Սուրիկ Խաչատրյանի ածելիի հետքերի և պողպատյա ճոպանով արցախցու աչքը թափելու մասին

ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության տարածած հաղորդագրությունից հետո, ըստ որի՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի եւ նրա թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, Գորիսի՝ 1992-94 թթ քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանն, ըստ aravot.am-ի՝ իր պարտքն է համարում այսօրվանից սկսած պարզապես մերկացնել իր խոսքերով՝ «տխրահռչակ Լիսկայի արտասովոր ոճրագործ ընթացքը եւ այդ ուղղությամբ ՀՀ բարձրագույն իշխանավորների, իրավական համակարգի ղեկավարների ոչ միայն հանցավոր անգործությունը, այլեւ ուղղակի մեղսակցությունը»:

Պարոն Հարությունյանն Aravot.am-ի հետ զրույցում սկսում է բացահայտումների նոր շարք՝ կապված Սուրիկ Խաչատրյանի «հանցավոր» մանկության, պատանեկության եւ առհասարակ կենսագրության հետ. «Այսօրվանից սկսում եմ մեր ժամանակի հակահերոս Լիսկայի կենսագրության դրվագների հրապարակումների շարքը, որոնցում ավելի մանրամասն ներկայացնելու եմ նրա ոչ միայն հանրահայտ հանցագործությունները, այլեւ դեռեւս անհայտ այլ ոճիրները: Այսպես, Սուրիկ Խաչատրյանը ծնվել է 1956-ին՝ Գորիսի «Ավանգարդ» կոլտնտեսության անասնապահի ընտանիքում: Մի քանի տարի ծայրահեղ առաջադիմությամբ ուսանել է Գորիսի 8-ամյա, ապա թիվ 3 միջնակարգ դպրոցում: Մանկուց նկատելի առանձնակի ճարպկությունը ծնողները ծառայեցրել են հանրային կաթնամթերքի ամենօրյա գողությանը, ինչը իրենց ձիուն բարձած՝ սար ու ձորերով տեղափոխում էր տուն:

Այնպես որ, 10 տարեկանից նա եղել է հակախորհրդային «պայքարի» առաջամարտիկ: Հայրս՝ «Ավանգարդ» սովխոզի գյուղատնտես, կուսակցական կոմիտեի քարտուղար Վաղարշակ Հարությունյանը հաճախ էր իր վրդովմունքն արտահայտում այդ տհաճ երեւույթի առթիվ, անգամ Սուրիկի ծնողների հետ ունեցել է ֆիզիկական բախումներ: Դեռ 16-ը չբոլորած՝ 1972-ին, Սուրիկ Խաչատրյանը թալանում է դպրոցի բուֆետը, ինչի համար ձերբակալվում, դատապարտվում, ազատազրկվում եւ պատիժը կրում է անչափահասների գաղութում: Այդ հանցանքի համար հեռացվել է դպրոցից: Կալանավայրում էլ վաստակել է Լիսկա (ամենախորամանկ աղվես) մականունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս