Բաժիններ՝

Մայր Աթոռում կբացվի «Ռուբեն Սևակ» թանգարան

Սեպտեմբերի 10-ին` ժամը 11:00-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում կկատարվի բացումը Ռուբեն Սևակի անվան թանգարանի` հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և մասնակցությամբ թանգարանի բարերար ֆրանսահայ Հովհաննես Չիլինգիրյանի:

18-րդ դարում կառուցված Ղազարապատ կոչված շենքում տեղակայված թանգարանը հիմնանորոգվել է տիար Հովհաննես Չիլինգիրյանի ազնիվ բարերարությամբ: Թանգարանում ցուցադրվելու են տիար Չիլինգիրյանի կողմից Մայր Աթոռին նվիրաբերված բացառիկ և արժեքավոր շուրջ 200 կտավներ, ինչպես նաև` նահատակ նշանավոր մտավորական Ռուբեն Սևակին պատկանող ածխանկարներ, իրեր ու փաստաթղթեր, պատմական սրբազան ցուցանմուշներ, հայ արվեստի արժեքավոր գործեր, արևմտահայ նկարիչների հավաքածուներ:

Սիրով հրավիրում ենք զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին` լուսաբանելու հայրենի մշակութային կյանքում կարևոր այս իրադարձությունը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Տեղեկատվական համակարգ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս