Հովիկ Աբրահամյանը՝ Սերժ Սարգսյանի մոսկովյան այցի մասին. Այնպես չէ, որ ափալ-թափալ են եղել հանդիպումները

Այսօր մեկնարկեց ԱԺ աշնանային նստաշրջանը, որի օրակարգում, սակայն, ներառված չէ  Մաքսային միությանն անդամակցելու նախագիծը:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ խորհրդարան պետք է հրավիրել նախագահ Սերժ Սարգսյանին և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին, որպեսզի վերջիններս հանդես գան համապատասխան զեկույցներով, քանի որ Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին մոսկովյան հանդիպումից հետո Հայաստանը կանգնել է  աշխարհաքաղաքական ճգնաժամի առջև: «Սարգսյանի ափալ-թափալ այցերը հրատապ հարցեր են առաջացնում,  ԱԺ-ն  ոչ միայն  մեկուսացած է  պրոցեսից, այլև որևէ տեղեկատվություն չունի»,- ասաց նա:

Ի պատասխան, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասաց. «Այնպես չէ, որ ափալ-թափալ են եղել հանդիպումները. ես համոզված եմ, որ Մաքսային միությանը անդամակցելը բխում է մեր երկրի շահերից, մենք փորձում ենք նման համաձայնագրով տնտեսության զարգացմանը նպաստել: Դա նախագահի լիազորությունն է  տալ համաձայնություն միանալու միությանը, նախագահը իրեն սատարող ուժերի հետ քննարկել է  այդ հարցը, ինչի՞ եք նեղանում, որ ԱԺ-ի կարծիքը չեն հարցրել, ժամանակը գա ձեր կարծիքը կհարցնեն»:

Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ որևէ պաշտոնյա չի հայտարարել, որ Հայաստանը չի ստորագրելու Ասոցացման համաձայնագիրը: ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն էլ հակադարձեց՝ ասելով, թե միջպետական պայմանագրերը ստորագրում են երկու կողմերը, և եվրոպական բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ հայտարարել են, որ չեն պատրաստվում Հայաստանի հետ ստորագրել Ասոցացման համաձայնագիրը:

Նա նաև մեկ օրինակ բերեց՝ էլ ավելի պատկերավոր դարձնելու համար իր տեսակետը:

«Դա նման է նրան, որ հայտարարես, թե՝ հարսին տվել են ուրիշին, բայց մեկ է, ես ամուսնանալու եմ հետը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30