Բաժիններ՝

Առանց նոր աշխատատեղերի Ջերմուկը չի գոյատևի (տեսանյութ)

ԳԱԼԱ-ն անդրադարձել է Ջերմուկ քաղաքում առկա սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներին: Քաղաքաբնակների մեծ մասն աշխատանք չգտնելով` ստիպված են լինում լքել հայրենի քաղաքը: Ջերմուկցիների գնահատմամբ` իրավիճակային փոփոխություն քաղաքում կարձանագրվի, եթե տնտեսական ակտիվություն լինի և գործարկվեն նոր աշխատատեղեր:

Տնտեսական խոշոր ներդրումային ձեռնարկ է Ամուլսարի ոսկու հանքի ծրագիրը: Այն թեև գտնվում է Ջերմուկից ավելի քան 12 կմ հեռավորության վրա, այդուհանդերձ ջերմուկցիներից շատերը տնտեսական ակտիվության ու նոր աշխատատեղերի հույսը կապում են այդ ծրագրի հետ:

Ինչ վերաբերում է որոշ մտավախություններին, թե ոսկու հանքի շահագործումը կվնասի տուրիստական քաղաքին, ապա ըստ բրիտանական «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության ավագ փոխնախագահի` ընկերությունն արդեն մի քանի տարի իրականացնում է ազդեցությունների գնահատում: Իսկ ծրագրի տնտեսական ազդեցությունը Ջերմուկի վրա, ըստ հետազոտության, միայն դրական կարող է լինել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս