Բաժիններ՝

Բրիտանացիների մեծ մասը խելացի երեւալու համար ստում է, թե կարդում է դասականներին

Մեծ Բրիտանիայում անցկացված հարցումը ցույց է տվել, որ բրիտանացիների 62%-ը ստում է` ասելով, թե կարդում են դասականներին` ավելի խելացի երեւալու նպատակով, հաղորդում է The Daily Telegraph-ը:

Հարցմանը մասնակցած բրիտանացիների կեսից ավելին խոստովանել է, որ գրադարակներին շարում է դասականների գրեքերը` առանց դրանք կարդալու:

Հարցվածներն իբր կարդացած գրքերի թվում ավելի շատ նշում են Ջորջ Օրվելի «1984»-ը (26%), Տոլստոյի «Պատերազմ եւ խաղաղություն»-ը  (19%),  Դիկկենսի «Մեծ հույսեր»-ը (18%),  Սելինջերի «Տարեկանի արտում, անդունդի եզրին»-ը (15%), Ֆորստերի «Ճանապարհորդություն Հնդկաստան»-ը (12%): Սրանք, ըստ հարցվածների, անհրաժեշտ են իմիջի համար:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս