Բաժիններ՝

Որքա՞ն կարող է արժենալ սովորական խմելու ջուրը (լուսանկարներ)

Luxlux.net-ը ներկայացնում է աշխարհում սովորական խմելու ջրի արտադրության ամենաթանկարժեք  բրենդների թոփ հնգյակը:

Առաջին տեղում «Acqua di Cristallo Tributo a Modigliani»-ի ջուրն է: Ջրի շշի դիզայնը  պատկանում է նկարիչ Ֆերնանդո Ալտամիրանոյին: Ամենահետաքրքիրն այն է, որ շշի` մոնղոլոիդի դիմապատկերով հատվածը պատված է 25 կարատ մաքուր ոսկով: Ջուրը վերցվում է Ֆրանսիայի, Ֆիջի կղզու ամենամաքուր աղբյուրներից: 1,25լ շշի արժեքը 60 000 դոլար է:

acqua-cristallo-tributo-modigliani

Երկորդ հորիզոնականում  Bling H2O-ի ջուրն է: Սա ԱՄՆ-ում ամենաթանկարժեք  շշալցված ջուրն է, որն օգտագործում են շատ հայտնիներ: Արտադրանքի հեղինակը հոլիվուդյան պրոդյուսեր Քեվբին Բոյդն է: Ահա թե ինչու է Bling H2O առաջարկվում ամենախոշոր միջոցառումների ժամանակ: Bling H2O –ի ջուրը շշալցվում է Թենեսի նահանգի հանքային ջրի աղբյուրներից: Շիշը ապակուց է ` զարդարված Swarowski քարերով: 0,75լ շշի գինը տատանվում է 40-70 դոլարի սահմանում` կապված բյուրեղների քանակից:

bling-h2o-samaya-modnaya-voda-ssha

«10 Thousand BC» ջուրն արտադրվում է Կանադայում: Վանքուվերից ոչ հեռու գտնվող աղբյուրն աշխարհին բյուրեղյա մաքրությամբ ջուր է մատակարարում: «10 Thousand BC»-ի  0,75 լ շշի արժեքը 49  դոլար է:

Հավայան կղզիների գործարարներն առաջարկում են ծովի ջրի համով «Kona Nigar» ջուրը, որը հանում են հենց բաց  ծովից` 278 մ խորությունից: Մաքրման մի քանի փուլից հետո էլ այն թեթեւ աղիություն է ունենում, ինչն էլ հենց նախընտրում են իսկական գուրմանները: 0,63լ շշի արժեքը 36 դոլար է:

Լապլանդիայի աղբուրներից լցված «Veen» ընկերության արտադրանքի տարան դիզայնի համար մի շարք մրցանակների է արժանցել: Ֆիններենից այն թարգմանաբար նշանակում է  «Ջրի մայր»:  «Veen»-ի  0,75լ-ն արժե 26 դոլար:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս