«Ինչպե՞ս կարող է Հռոմի պապը հրաժարական տա, Գարեգինը չտա, ո՞վ է ասել, որ ինքը անձեռնմխելի է»
Սույն թվականի օգոստոսի 3-ին Երուսաղեմի հայոց պատրիարքը` ամենապատիվ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը, Գարեգին Բ-ին գրել է նամակ, որտեղ շատ լուրջ հարցեր և մեղադրանքներ կան, և այդ նամակը ամփոփում է կաթողիկոսի 14 տարիների ողջ գործունեությունը:
Այդ մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է Ֆրանսիայի Նիսի և Կոտ Դ՛ազուրի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սահակ քահանան:
Տեր Սահակը նաև տեղեկացրել է, որ նամակում Նուրհան սրբազանն, անդրադառնալով Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան սրբազանին պաշտոնանկ անելու մասին, ասել է, որ սա ուղղակի խոսում է այն մասին, որ կաթողիկոսը ձերբազատվում է բոլոր լուրջ հոգևորականներից: Տեր Սահակը նաև տեղեկացրել է, որ նամակում մի կարևոր կետ էլ կա, որտեղ նշվում է, որ Գարեգին Բ-ն սպառնացել է Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանին, որը տեղապահ եղավ Երուսաղեմի Թորգոմ արքեպիսկոպոսի վախճանից հետո: Նա նույն խոսքերով էլ ժամանակին սպառնացել է Նուրհան պատրիարքին` ասելով, որ «ես ձեր բոլորի կարգը պետք է առնեմ»:
Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: