
Մոսկվայի քաղաքապետի ընտրություններում հաղթում է Սոբյանինը

Ռուսաստանի ԿԸՀ-ն հրապարակել է Մոսկվայի քաղաքապետի ընտրությունների առաջին արդյունքները, համաձայն որոնց գործող քաղաքապետի պաշտոնակատար Սերգեյ Սոբյանինը ստանում է ձայների 56,97%-ը, ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին` 22,1%-ը:
Երրորդ տեղում կոմունիստ թեկնածու Իվան Մելնիկովն է` 10,06%-ով: