
ԱՄՆ հատուկ ծառայությունները տեղեկություններ են հավաքում նաև սմարթֆոնների օգնությամբ. Spiegel

Գերմանական Spiegel պարբերականը գրում է, որ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը (ANS) տեղեկություններ է հավաքում նաև սմարթֆոնների օգնությամբ:
Ըստ Spiegel-ի՝ հնարավոր է հետևել ցանկացած տեսակի սմարթֆոն՝ iPhone, BlackBerry և Android օպերացիոն համակարգով աշխատող սարքավորում ունեցող անձանց։ ANS-ը կարող է ստուգել հեռախոսահամարները, կարճ հաղորդագրությունները, լուսանկարները, օգտատիրոջ գտնվելու վայրը։
Պարբերականի տվյալների համաձայն՝ այդ նպատակով հետախուզության ծառայությունում ստեղծվել են առանձին խմբեր:
Նշվում է, որ 100%-ով ապահովագրված չէ անգամ BlackBerry սմարթֆոնը, որը համարվում է ամենապաշտպանվածը: