Բաժիններ՝

Սիրիահայ երեք ընտանիք մտադիր է բնակություն հաստատել Վանաձորում

aravot.am –ի փոխանցմամբ` Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի եւ սիրիահայ երեք ընտանիքի հանդիպման ժամանակ քննարկվել են ընտանիքներին բնակարանների վարձակալության եւ աշխատանքի տեղավորման հարցերը: Քաղաքապետարանից հատնել են, որ սիրիահայ ընտանիքները բնակվում են հապճեպ կարգով վարձակալած բնակարաններում եւ առայժմ ընտանիքների ոչ բոլոր ավագ անդամներին է հաջողվել աշխատանք գտնել: Ընտանիքները մտադիր են բնակություն հաստատել Վանաձորում: Վանաձորի քաղաքապետը խոստացել է օգնել մատչելի գնով բնակարաններ վարձակալելու եւ քաղաքապետարանի բյուջեից մասամբ փոխհատուցելու հարցում, նաեւ աջակցել աշխատանքի տեղավորման հարցերում՝ քաղաքապետարանի հնարավորությունների սահմաններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս