
Պատերազմը միշտ էլ պարտություն է մարդկության համար. Ֆրանցիսկոս Պապ

Ավելի քան 100 հազար մարդ է մասնակցել սեպտեմբերի 7-ի ուշ երեկոյան Հռոմի Պապ Ֆրնցիսկոսի մատուցած հոգեւոր արարողությանը` նվիրված Սիրիայում հակամարտության խաղաղ լուծմանը, հաղորդում է Associated Press-ը:
«Այս երեկո ես Աստծուն կխնդեմ, որ քրիստոնյաներն ու մյուս դավանանքների մեր քույրերն ու եղբայրները, ինչպես նաեւ յուրաքանչյուր բարի մարդ ողջ ուժով բարձրաձայնի` բռնությունն ու պատերազմը երբեք խաղաղության չեն տանում: Պատերազմը միշտ էլ նշանակում է խաղաղության մեջ ապրելու անկարողություն, դա միշտ էլ պարտություն է մարդկության համար»,-ասել է Ֆրանցիսկոս Պապը պատարագի ժամանակ, որը տեւել է հինգ ժամ:
Ի դեպ, արարողության սկզբում հավաքվածների մոտ եղել են Սիրիայի դրոշներ ու հակապատերազմական կոչերով պաստառներ: