 
                        ԱՄՆ Սենատում Սիրիայի հարցով լսումներ կանցկացնեն երեքշաբթի և չորեքշաբթի
 
                                    Երեքշաբթի եւ չորեքշաբթի ԱՄՆ Սենատում լսումներ կանցկացվեն Սիրիայում ռազմական ուժի հնարավոր կիրառման վերաբերյալ: Այս մասին այսօր տեղեկացրել է Սենատի միջազգային հարցերով կոմիտեի կայքը:
Երեքշաբթի լսումները կլինեն բաց, իսկ չորեքշաբթի կանցկացվեն դռնփակ ռեժիմով: «Ռոյթեր» գործակալությունը հաղորդում է, որ սենատորների առջեւ ելույթներ կունենան ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին եւ պաշտպանություն նախարար Չակ Հեյգելը:
ԱՄՆ Կոնգրեսը ներկայումս գտնվում է արձակուրդում եւ աշխատանքի կվերադառնա միայն սեպտեմբերի 9 –ին:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        