 
                        Հալեպից մեծ արտագաղթ է սպասվում. Հայաստանի վարչապետ
 
                                    Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Արցախի պետական համալսարանում հանդիպել է պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության հետ: Խոսելով Սիրիայի շուրջ հնարավոր ռազմական գործողությունների մասին` Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանը պետք է պատրաստ լինի վատագույն սցենարների, իրադարձությունների տարբեր զարգացումների:
«Սպասվում է Հալեպից մեծ արտագաղթ, այսօր խնդիրն այն է, որ Սիրիայի տարածքով տեղաշարժումներն անվտանգ չեն կարող լինել: Հասկանալի է, որ մենք պետք է պատրաստ լինենք նաև իրադարձությունների այնպիսի զարգացման, որպեսզի կարողանանք ընդունել սիրիահայերին, որոնք պետք է կարողանան այդ շրջափակումից ինչ-որ կերպ դուրս գալ: Բոլոր սցենարները քննարկում ենք»,– նշել է վարչապետը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        