Բաժիններ՝

Կոնյակ՝ 1.5 միլիոն դոլարով

Կոնյակը, ինչպես նաև շամպայնը իրենց անունները ստացել են Ֆրանսիայի համապատասխան տարածաշրջանների անունով:

Ըստ օրենքի, կոնյակը պետք է պատրաստված լինի «Կոնյակ» քաղաքի մոտակայքում և խմիչքի 90 տոկոսը պետք է պարունակի խաղող: Ի սկզբանե, կոնյակը պատրաստվել է 3 տեսակի խաղողներից՝ «Ugni Blanc», «Folle Blanche» կամ «Colombard» տեսակներից: Դրանք «Bureau National Interprofessionel du Cognac» կազմակերպության կողմից կոնյակին ներկայացվող բազմաթիվ չափանիշերից ընդամենը երկուսն էին: Աշխարհի ամենաթանկ կոնյակը, ի պատիվ Ֆրանսիայի թագավոր Հենրի IV Դուդգնոնի, անվանվել է նրա անունով: Հենրի IV–ի հետնորդները սկսել են արտադրել այս թանկարժեք խմիչքը սկսած 1776 թվականից: Կոնյակը պահվում է 100 տարեկան տակառների մեջ և պարունակում է 41 տոկոս ալկոհոլ:

Նշենք, որ աշխարհում ամենաթանկ համարվող այս կոնյակի արժեքը պայմանավորված է ոչ միայն խմիչքով, այլ նաև դրա շշի արտաքինով: Բանն այն է, որ շիշը պատված է 24 կարատ ոսկով և բարձրակարգ պլատինով, և այն զարդարված է շուրջ 6500 ադամանդներով: Շշի դիզայնը կատարվել է Ժոզե Դավալոսի կողմից: Այս կոնյակի վերջնական արժեքը կազմում է 1 մլն ֆունտ ստերլինգ կամ մոտ 1.5 միլիոն դոլար:

konyak

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031